Մահացել է լեգենդար ռոք երաժիշտ Ռիդը10.28.2013
ԱՄՆ-ում կյանքի 72-րդ տարում մահացել է ռոքի լեգենդար կատարող, «The Velvet Underground» խմբի նախկին ղեկավար Լու Ռիդը, փոխանցում է «РИА Новости»-ն` հղում անելով «Rolling Stone» հանդեսին:
Երաժշտի մահվան պատճառի մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այս տարվա մայիսին Ռիդի լյարդը հեռացվել և փոխարինվել էր դոնորականով: Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ռոք կատարողի առողջությունը զարգանում էր դրական դինամիկայով և նա աստիճանաբար վերադառնում էր իր աշխատանքին:
Լու Ռիդը (իսկական անունն է Լյուիս Ալլան Ռիդ) ծնվել է 1942թ.-ին, Նյու-Յորքում: Նա հանդիսանում է «The Velvet Underground» խմբի հիմնադիրներից ու երաժիշտներից մեկը: Խումբը այնքան էլ մեծ ճանաչում ձեռք չի բերել իր գործունեության շրջանում` 1960-ի կեսերից մինչև 1970-ական թվականները, սակայն ժամանակակից շատ ռոք երաժիշտներ «The Velvet Underground»-ին համարել են իրենց վրա մեծ ազդեցություն թողած խմբերից մեկը:
Նշենք, որ բացի ռոք խմբում հանդես գալը, Լու Ռիդը թողարկել է մենակատարումների 20 ձայնասկավառակ: