Իր 7 երեխաների մորից բաժանված դերասանը և նախկին սիրուհու նոր մարտահրավերը03.21.2016
Հոլլիվուդյան նշանավոր աստղ Մել Գիբսոնի նախկին ընկերուհին, ռուսաստանցի դաշնակահարուհի Օքսանա Գրիգորևան, ով դերասանի դեմ ուղված համանման հայցով արդեն մի քանի անգամ դիմել է դատարան, կրկին պահանջում է, որ ավելացվի իրենց ընդհանուր դստերը վճարվող ալիմենտը և այն ամսական 20 հազարից հասցվի 100 հազար դոլարի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tmz.com»-ին:
Գիբսոնի նախկին սիրեցյալը, դերասանից ունեցաց աղջնակից՝ Լյուսիից բացի, ով արդեն 6 տարեկան է, մեծացնում է նաև մեկ այլ դերասանից՝ Թիմոթի Դալտոնից ունեցած տղային՝ Ալեքսանդրին, ով արդեն բոլորել է 15 ամյակը: Օքսանան իր պահանջը այս անգամ հիմնավորում է աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակով և գների կտրուկ բարձրացմամբ: Նա պնդում է, որ միայն աղջկա անվտանգությունն ապահովող թիկնապահների ամսական ծախսերը կազմում են 10 հազար դոլար:
Գրիգորևան նաև նշում է այն հանգամանքը, որ իր նոր դատական հայցը բխում է այն հանգամանքից, որ դրամն իր աղջկան անհրաժեշտ է, որպեսզի նա շարունակի «սովորական դարձած կյանքի եղանակը, որի մեջ են մտնում մշտական ճամփորդությունները, թանկարժեք գնումները, հյուրանոցային «Լյուքս» համարները և այլն»:
Հիշեցնենք, որ 2011 թ.-ին, Մել Գիբսոնի և Օքսանա Գրիգորևայի միջև կայացած երկարատև դատավարական քննություններից հետո, դերասանը ստիպված էր նրան վճարել ամսական 20 հազար դոլար՝ իրենց ընդհանուր աղջկա խնամքի նպատակով: Բացի այդ Գիբսոնը իր տներից մեկը ժամանակավորապես զիջեց Գրիգորևային՝ մինչև Լյուսիի չափահաս դառնալը:
Նրանց սիրավեպի մասին հայտնի դարձավ 2009 թ-ին: Նրանք օրինական ամուսնական կապի մեջ չեն եղել:
Օքսանա Գրիգորևան Լոս-Անջելոս է մեկնել երգչուհու կարիերա անելու հույսով: Սակայն նա հռչակ է ձեռք բերել որպես Մել Գիբսոնի ընկերուհի: Նրա պատճառով կինոաստղը բաժանվել է իր կնոջից՝ Ռոբինից, ում հետ ունեն 7 երեխա և միասին ապրում էին արդեն 28 տարի: Օքսանա Գրիգորևան ԱՄՆ-ում ստացել է «Ոսկի փնտրողի» համբավ: