Վրաստանում կայացել է բողոքի ակցիա` ընդդեմ մոսկովյան թատրոնի հյուրախաղերի10.21.2019
Անցած շաբաթ օրը, հոկտեմբերի 19-ին, Վրաստանի Քութայիսի քաղաքի Մեսխիշվիլիի անվան թատրոնի շենքի մոտ կայացել է բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի մայրաքաղաքից այստեղ ժամանած «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնի հյուրախաղերի: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Բողոքի մասնակիցները Քութայիսի թատրոնի ղեկավարությանը և Մոսկվայից ժամանած թատերախմբին ցույց են տվել կարմիր քարտ, ֆուտբոլային խաղի ծայրահեղ պատժի եղանակով արտահայտելով սեփական բողոքը իրենց քաղաքում ռուսական թատրոնի գտնվելու կապակցությամբ:
«Մեզ համար անընդունելի է մոսկովյան թատրոնի այցը, երբ այս րոպեներին Աթոցի գյուղում Ռուսաստանը գողանում է վրացական հողը»,- ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերն է փոխանցել «Նորություններ-Վրաստան» գործակալությունը:
Ասենք որ, ռուսաստանցի արտիստների ելույթը անընդունելի են համարել նաև Մեսխիշվիլիի անվան թատրոնի որոշ դերասաններ: Օրինակ, դերասաններից Ռեզի Կորոսանիձեն իր բողոքն արտահայտել է հոկտեմբերի 19-ին նշանակված բեմադրությանը չներկայանալով:
Վրացական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոտե Աբաշիձեի կարծիքով այդ ակցիան «տեղեկատվական վակուումի հետևանք է»: Նա նաև նշել է, որ «երկու թատրոնների միջև ստեղծագործական բարեկամությունը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ»:
Իսկ մոսկովյան թատրոնի ղեկավարությունը եղածի համար որևէ բացատրություն չի տվել, սակայն, ըստ ամենայնի, հյուրախաղերը չեղյալ հայտարարելու մասին չի մտածում:
«Թատրոնի ղեկավարությունը և թատերախումբը շատ բարձր են գնահատում բարեկամության ձեռք պարզելը և Վրաստանի ժողովրդին հիշեցնելու մեր ընդհանուր անցյալի մասին, որը, հուսով ենք, որ մեր ժողովրուրդներին շատ ավելի ամուր է միմյանց կապում, քան այսրոպեական աշխարհաքաղաքական հետաքրքրությունները»,- իր պաշտոնական կայքում հայտարարել է «Նիկիտյան դարպասների մոտ» թատրոնը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: