40-50-ականների հայտնի երգը ներկայացվել է ևս մեկ տարբերակով04.25.2022
Ռուսաստանցի ռեժիսոր, դերասանուհի և դրամատուրգ Ռենատա Լիտվինովան թողարկել է 20֊րդ դարի 40-50֊ական թվականների գերմանացի հայտնի երգչուհի Մառլեն Դիտրիխի «Ասա ինձ, որտե՞ղ են ծաղիկները» հակապատերազմական երգի ռուսերեն սինքրոն թարգմանության տեսագրությունը։ Այդ երգը հայտնի է, որպես պացիֆիզմի հիմն և մասսայական է դարձել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «afisha.bigmir.net»֊ին։
Լիտվինովան պատրաստել է յուրօրինակ հոլովակ, որտեղ նա հանդես է գալիս 1940֊ականներին բնորոշ աշխարհիկ տիկնոջ կերպարով։ Նա ռուսերենով ներկայացնում է երգի տողացի թարգմանությունը, իսկ երկրորդ պլանում հնչում է երգի բնօրինակը՝ Մառլեն Դիտրիխի կատարմամբ։
«Ասա ինձ, որտե՞ղ են ծաղիկները» երգի առանձնահատկությունը տեքստն է, որը շրջանային բանաստեղծություն է։ Այսինքն չափածո խոսքը զարգանում է հակառակ հերթականությամբ։ Այդ տեքստի սկիզբը պատումի վերջն է, իսկ վերջը, համապատասխանաբար, պատումի սկիզբը։ Այն կառուցված է հարցերով ու դրանց պատասխաններով․
«֊ Ասա ինձ, որտե՞ղ են ծաղիկները;
֊ Դրանք աղջիկներն են քաղել։
֊ Ի վերջո, դուք ե՞րբ կհասկանաք, Ի վերջո, նրանք բոլորը վերջապես կհասկանա՞ն։ Ասա ինձ, իսկ որտե՞ղ են այդ աղջիկները։
֊ Նրանց տղաները տարան։
֊ Դե ինձ ասա, որտե՞ղ են այդ տղաները։ Ի՞նչ է պատահել։
֊ Նրանք դարձել են զինվոր։
֊ Ասա ինձ, որե՞ղ են զինվորները։
֊ Նրանք պառկած են շիրիմներում։
֊ Ասա ինձ, որտե՞ղ են բոլոր շիրիմները։
֊ Դրանք անէացել են ծաղիկների տակ։ Ի վերջո, ե՞րբ պիտի դուք հասկանաք։ Ի վերջո ե՞րբ նրանք բոլորը կհասկանան։ Ասա ինձ, որտե՞ղ են ծաղիկները։
֊ Դրանք աղջիկներն են քաղել»։
Այս երգը մեծ արձագանք է ստացել հետպատերազմյան հասարակության մեջ, քանի որ մարդասիրության և մարդկային արժեքների կոչ է ներկայացնում, որի կարիքը մարդկությունը զգում էր պատերազմի սարսափելի ժամանակաշրջանից հետո։