Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարն անորոշ ժամանակով փակվել է02.26.2018
Քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը՝ Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարը, որն իր մեջ ամփոփում է Աստծո սուրբ գերեզմանը, փակ է: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Այսօր ես հրահանգ եմ ստացել հունական, հայկական և կաթոլիկ եկեղեցիներից փակել տաճարն այն պատճառով, որ մեր քաղաքային իշխանությունները, Երուսաղեմի իշխանությունները, պահանջում են, որպեսզի եկեղեցիները վճարեն բարձր հարկեր»,- ասել է Քրիստոսի Հարության տաճարի հսկիչ և բանալիների պահապան Աջիհ Նուսեյբեն:
Հայտնի է, որ տաճարը կանգնեցված է այն վայրում, որտեղ հուղարկավորվել և որտեղից, այնուհետև, համբարձվել է Հիսուս Քրիստոսը: Երուսաղեմի քաղաքապետարանը որոշել է հողի հարկում կիրառել քրիստոնեական եկեղեցիներին պատկանող անշարժ գույքի նկատմամբ: Ուխտավորների մուտքը սրբատեղի փակվել է՝ ի նշան քաղաքապետարանի այդ որոշման դեմ բողոքի:
Երուսաղեմում պատմականորեն եկեղեցիները չեն հարկվել: Այդ կանոնը գոյություն է ունեցել դեռ մինչև Իսրայելի կազմավորումը:
Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարը, ըստ լրատվական գործակալությունների, փակվել է անորոշ ժամանակով:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի