Հեռուստաեթերը ռուսականի փոխարեն կլցվի կորեական սերիալներով Ռուական սերիալների փոխարեն ուկրաինական հեռուստատեսային եթերը կլցվի կորեականով: Այդ մասին «unn.com.ua»- տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Ռուսական սերիալները երկրի հեռուստատեսային եթերից հեռացվում են ոչ միայն գաղափարական ագրեսիվության պատճառով: Դրանք մեր համար այժմ անընդունելի են նաև գների պատճառով»,- հայտարարել է Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի նախագահ Յուրի Արտեմենկոն:
«Պատկերացնու՞մ եք ռուսաստանցիները պահանջում են 20-25 հազար դոլար մի դրվագի համար»,-ասել է Արտեմենկոն և ավելացրել, որ իրենց կորեացիները ուրիշ առաջարկություն են կատարում՝ 200-300 դոլար մեկ դրվագի համար:
Արտեմենկոն նաև նշել է, որ կորեական սերիալներն այսօր Եվրոպայի և աշխարհի հեռուստատեսային գերակայություններից են և, որ այն գերհզոր արդյունաբերական ոլորտի է վերածվել:
«Դա շատ բարձր որակ է: Սցենարների և հերոսների ընտրյալ և հղկված դրամտիզմ, վառ և տպավորիչ պլաններ: Դա մակարդակ է»: Նա նշել է, որ. Արդեն եկող շաբաթ իրենք այն ներկայացնելու են երկրին:
Հիշեցնենք, որ 2015 թ.-ի հունիսի 4-ից ուժի մեջ է մտել Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոեթերի պաշտպանության մասին փոփոխված օրենսդրությունը, որը նախատեսում է արգելք դնել «ագրեսոր-պետության օրգաններին ժողովրդայնացնող սերիալների ու ֆիլմերի» վրա: Օրենքը պաշտոնապես հրապարակվել է 2015 թ.-ի ապրիլի 6-ին, իսկ օրինական ուժ ստացել հրապարակումից երկու ամիս անց: