Սարիկ Անդրեասյանը Բրյուս Ուիլիսին միայնակ կհանի մի խումբ մաֆիոզների դեմ09.30.2013
Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը շուտով կսկսի «Արքայազն» ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերերից մեկը կխաղա հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլսը, հաղորդում է «kino-teatr.ru» կայքը:
Ֆիլմի սյուժեն կառուցված է «պաշտոնաթող» գանգստերի շուրջ, ով ստիպված է վերադառնալ Լաս-Վեգաս, քանի որ նրա աղջկան առևանգել են: Այնտեղ նրան դիմավորում են մաֆիոզները, ովքեր տարիներ շարունակ երազում էին նրանից վրեժ առնել:
Ֆիլմի բյուջեն 15 մլն դոլար է: Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին՝ Նոր Օռլեանում:
Կայքը հիշեցնում է, որ Սարիկ Անդրեասյանը վերջերս ավարտել է իր առաջին «Գողություն ամերիկյան ձևով» ֆիլմը, որտեղ նկարահանվել են Էդրիան Բրոուդին և Հեյդեն Քրիստենսենը: