Թանգարանը տուգանվել է սրահների վատ վիճակի համար12.25.2019
Ռուսաստանում, Սանկտ-Պետերբուրգի Ձերժիսկու շրջանային դատարանը 100 հազար ռուբլով տուգանել է Ռուսական թանգարանին՝ սրահների վատ վիճակի համար, որոնցից շատերի առաստաղից ու պատերից ջուրը թափանցում է ներս: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Դատարանը արձանագրել է, որ թանգարանը խախտել է մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության մասին ՌԴ օրենսդրության պահանջները:
Թանգարանի հինգ շենքերից ամենաշատ հիմնախնդիրները հայտնաբերվել է Միխայիլովյան պալատում, որտեղ տեղադրված են 18-21-րդ դարերի և հին ռուսական արվեստի ցուցանմուշները: Այստեղ ռիսկի գոտում են հայտնվել Ալեքսանդր 2-րդ ցարի դիմանկարը (1862թ., հեղ. Ֆ.Մ. Ռեյխերտ) և չորս մասից բաղկացած «Տիխվինյան Աստվածամոր հրաշագործությունները» 17-րդ դարի սրբապատկերը, որոնք այնքան են թրջված եղել, որ թանգարանն ստիպված սեփական միջոցներով դրանք վերականգնել է...
Ռուսական թանգարանը ռուսական գեղարվեստի առաջին պետական ցուցադրավայրն է Ռուսաստանում: Այն հիմնադրվել է 1895թ.-ին Նիկոլայ 2-րդ ցարի հրամանագրով: Այն իր ֆոնդերում պահում է ավելի քան 400 հազար ցուցանմուշ, որոնք ներկայացնում են ռուսական արվեստի զարգացման բոլոր փուլերը, ժանրերը, ուղղությունները, դպրոցները և ժամանակագրական առումով ընդգրկում են շուրջ 1000 տարվա պատմական հիշողություն՝ սկսած 10-րդ դարից մինչև 21-րդ դար: