Թուրքիան փրձում է կինոնկարի տեսք տալ Հայոց Մեծ եղեռնի մասին Էրդողանի «նոր դոկտրինին»06.14.2014
Հոլլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ նախատեսվում է նկարահանել «1915-ի դեպքերի» մասին ֆիլմ, որն անդրադառնալու է «հայերու, թուրքերու և քիւրտերու ապրած պատմական փորձառությանը»: Այդ մասին «horizonweekly.ca »-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հղում անելով Թուրքական «CNN Turk» և «Սապահ» լրատուամիջոցներին, կանադայում հրատարակվող հայկական շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ֆիլմը կպատմի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղ գտած մի սիրավեպի մասին, որի հերոսուհին հայ բուժքույրը է (Քեյթ Ուինսլեթ):
Ֆիլմում նրա խաղընկերը կլինի հայտնի դերասան Մարք Վելբերգը:
Հղում անելով «Սապահ»-ին՝ հայկական շաբաթաթերթը տեղեկացնում է, որ «Իմ հոգու դատարկությունը» վերնագրով ֆիլմ պետք է ցույց տա «ընդհանուր ցավը», այսինքն «հայերու ապրած ցաւէն բացի պիտի ներկայացուին նաև թուրքերու և քիւրտերու զգացած ցավերը»:
Արդեն որոշված է , որ ֆիլմը կնկարահանվի Վանում, Ախթամար կղզում, Արարատ լեռան բնապատկերի ներքո և Էրզրումում (Կարինում):
Ավելացնենք, որ Քեյթ Ուինսլեթի և Մարք Վելբերգի կողմից այդ ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ որևէ հայտարարություն դեռ չի արվել: