20 տարեկանները պետք է առանց դժվարության նվաճեն Կանն ու ՎենետիկըԱյսօր՝ ապրիլի 29-ին, Մոսկվայում, Մեյերհոլդի կենտրոնում, Օլեգ Նեստերովը և «Մեգապոլիս» խումբը կշարունակեն իրենց նախագիծը, որը նվիրված է անցյալ դարի 60-ականներին չնկարահանված ֆիլմերին: Ինչպես երեկ՝ ապրիլի 28-ին, այսօր էլ այդ միջոցառման շրջանակներում հանդիսատեսին կներկայացվի «Մոլորակների կյանքից» բեմադրությունը, որին, ի դեպ, որպես ուղեկից նյութ, կցուցադրվի կենտրոնի սրահում բացված Մոսկվայի բրիտանական դիզայնի դպրոցի ազդագրերի տեսքով: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին
Մոսկվայի բրիտանական դիզայնի դպրոցի ուսանողներն ու մանկավարժները ցուցահանդեսում ներկայացրել են ավելի քան 50 աշխատանք, որոնք վերաբերում են ռուսաստանցի հայտնի կինոռեժիսորներ Տարկովսկու, Միտտայի, Սմիրնովի, Շպալիկովի, Ավերբախի և ԽՍՀՄ-ի քաղաքական «հալոցքի» ժամանակաշրջանի այլ կինոգերծիչների չնկարահանված ֆիլմերին:
Օրինակ, այստեղ կարելի է տեսնել ազդագիր Անդրեյ Տարկովսկու չկայացած «Աուկալկաներ» ֆիլմի մասին: Հանճարեղ ռեժիսորի այդ մտահղացման մասին գիտեն քչերը: Իսկ ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ում կծում է շունը և ով դրանից հետո սկսում է հաչալ:
«Գլխավորը, դա մտահղացման մեծությունն է»,- հիշում է Բրոդսկու միտքը Օլեգ Նեստերովը և ընդգծում, որ եթե, նույնիսկ, ֆիլմը չի նկարահանվել և շանս չունի ի հայտ գալու, միևնույնն է այն կարող է շարունակել ազդել մարդկանց վրա: Գուցե դրանց առաքելությունը հենց այն բանի մեջ է, որ «այսօրվա 20 տարեկանները նայեն այն ժամանակների 20 տարեկաններին և առանց դժվարության նվաճեն Կանն ու Վենետիկը... Եվ հասկանան այն ժամանակաշրջանը, երբ իրավամբ ամեն ինչ ստացվում էր...»: