«WikiLeaks»-ի հիմնադիրն ասել է, որ իր մասին պատմող ֆիլմում փաստերը խեղաթյուրված են10.11.2013
Ռուսաստանի կինոթատրոններում հոկտեմբերի 24-ից հանդիսատեսները հնարավորություն կստանան դիտելու «WikiLeaks»-ի հիմնադիրներ Ջուլիան Ասսանժի և Դանիել Դոմշայթ-Բերգի մասին պատմող «Հինգերորդ իշխանություն» նոր գեղարվեստական ֆիլմը, որի հիմքում դրված են Դոմշայթ-Բերգի հիշողությունները:Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Բենեդիկտ Քամբերբաչը և Դանիել Բրյուլը:
Իմանալով «WikiLeaks» կայքի մասին, բարձր տեխնալոգիաների մասնագետ Բերգը հակերների Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ ծանոթանում է Ասսանժի հետ և նրանք որոշում են միասին գործել: Օգտագործելով անանուն աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, նրանք համացանցում տեղադրում են տասնյակ փաստաթղթեր, որոնք բացահայտում էին խոշորագույն կազմակերպությունների ու պետական կառույցների գգործունեության շատ մութ կողմեր: Սկսած 2010թ.-ից գործընկերների ձեռքում են հայտնվում նաև տասնյակ հազարավոր դիվանագիտական փաստաթղթեր, որոնք պատմում էին Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի վարած պատերազմների մասին: Դրանց հրապարակումներով ամբողջ աշխարհն ալեկոծած լրտեսական նոր և խոշոր աղմուկի սկիզբը դրվեց:
Ընկերների մեջ, սակայն, շուտով տարաձայնություններ են առաջանում, իրենց ձեռքի տակ հայտնված նյութերը խմբագրելու հարցում: Բերգը գտնում էր, որ դրանք չպետք է խմբագրվեն, որը կարող է իրենց տեղեկատվություն հաղորդողներից շատերի կյանքը վտանգելու պատճառ հանդիսանալ: Նրանք բաժանվում են:
Ջուլիան Ասսանժը, ով այս պահին ԱՄՆ-ի իշխանություններից թաքնվում է Լոնդոնի Էկվադորի դեսպանությունում, քննադատել է ֆիլմի սցենարը և ասել, որ այն խեղաթյուրված է ներկայացնում իրական փաստերը: