Ու՞մ համար կքվեարկի Ղրիմը05.08.2014
«Եվրատեսիլ 2014»-ում Ղրմի բնակիչների քվեների շուրջ հիմնախնդիրը չի լուծվել ըստ այսօր արդեն ֆիքսված պետական սահմանի: Դա նշանակում է, որ թերակղզու բնակիչների կողմից այս կամ այն երգչին տրված քվեները առաջին կիսաեզրափակիչի ժամանակ կհաշվարկվեն որպես Ուկրաինայի կողմից տրված ձայներ:
Նման եզրակացության հեղինակը ռուսական «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունն է, որի համար հիմք են ծառայել փառատոնի կազմակերպիչների և կապի օպերատորների համապատասխան բացատրությունները, տեղեկացնում է «taglur.am» լրատվական կայքը:
Փառատոնի կազմակերպիչների պատասխաններից ռուսական գործակալությունը եզրակացրել է, որ Ղրիմի թերակղզու բնակիչները մրցույթի ժամանակ կարող են քվեարկել Ռուսաստանի օգտին և չեն կարող քվեարկել Ուկրաինան ներկայացնող երգչի համար:
Ձայները հաշվառվում են ըստ այն հեռախոսային կոդի, որով կատարվում է քվեարկությունը: «Դա կախված է այն բանից, թե ցանցը որ երկրի ենթակառուցվածքների հետ է միացված: Եթե այն միացված է Ռուսաստանին, ապա քվեները կընկալվեն որպես ռուսաստանյան, իսկ եթե միացված են ուկրաինական ենթակառուցվածքներին, ապա կընդունվեն որպես ուկրաինական ձայներ»,- ասել է «Եվրատեսիլ 2014» փառատոնի կազմակերպչի ներկայացուցիչ Յարմո Սիիմը:
Այսօր թերակղզում կապի ռուսական օպերատորներ չեն աշխատում և այդ ծառայություններն այստեղ մատուցում են ուկրաինական «Կիևսթար»-ը, «МТС-Ուկրաինա»-ն, «Ուկրտելեկո»-ը և « Life»-ը, որոնց հեռախոսների համարները աշխատում են ուկրաինական +380 կոդով:
Ղրիմը ՌԴ կազմի մեջ է ընդունվել 2014թ.-ի մարտի 16-ին՝ թերակղզու բոլոր բնակիչների մասնակցությամբ անցկացված հանրաքվեի արդյունքների, Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության հռչակագրի հիման վրա:
Թերակղզին Ռուսաստանին միացնելու օգտին քվեարկել են հանրաքվեի մասնակցածների 96,77 տոկոսը: Սևաստոպոլում Ռուսաստանին միավորվելու համար կողմ են քվեարկել հանրաքվեի մասնակիցների 95,6 տոկոսը: Այդ իրավական փաստաթղթերի հիման վրա ՌԴ նախագահ Վ. Պուտինը մարտի 21-ին ստորագրել է Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի դաշնության կազմում ընդունելու մասին օրենքներ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014»-ին մասնակցում են 37 երկիր ներկայացնող արտիստներ: Երկու կիսաեզրափակիչներից առաջինը կայացել է մայիսի 6-ին, իսկ երկրորդը կկայանա այսօր՝ մայիսի 8-ին: Եզրափակիչ մրցելույթները տեղի կունենան մայիսի 10-ին:
Բոլոր շոուները կհեռարձակվեն ուղիղ եթերով: Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3–ն (Արամ Սարգսյանը) Չեռնոգորիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սան–Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Իսլանդիայի կատարողների հետ միասին, իր «Not alone» երգով արդեն դուրս է եկել Եվրատեսիլ-2014-ի եզրափակիչ փուլ ։