«Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում լավագույնը հայ ռեժիսորի ֆիլմն է08.16.2014
Հինգշաբթի՝ օգոստոսի 14-ին, Վիբորգում փակվեց «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնը: Ըստ ավանդության հաղթողներին պարգևները հանձնվեցին պատմական քաղաքի միջնադարյան ամրոցում: Այդ մասին «okolo.me»-ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Փառատոնում կինոնկարները ներկայացվում էին 5 մրցութային շարքով՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն կինո, «Համատեղ արտադրություն» (Ռուսաստանի և այլ երկրների համատեղ արտադրության) և վիբորգյան հաշիվ, որում ներկայացվեցին այլ կինոփառատոներում արդեն մրցանակներ նվաճած կինոնկարները:
Խաղարկային կինոյ «Աշնանային պրեմիերաներ» ծրագրում մեծ մրցանակը ստացավ Արսենի Գոնչուկովի «Որդին» ֆիլմը: «Համատեղ արտադրություն» մրցութային ծրագրում հաղթող ճանաչվեց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն հայրիկ» ֆիլմը: Վավերագրականների մեջ լավագույնը Ալինա Ռուդնիցկայայի «Արյուն» ֆիլմն էր, իսկ անիմացիոն կինոյի ծրագրում հաղթողի պարգևը ստացավ Դմիտրի Գելլերի «Տղամարդը դիմավորում է կնոջը» ժապավենը: Մրցութային հանձնաժողովի «Վիբորգյան հաշիվներ» խոստովանություն-մրցանակը նվաճեց «Մայրիկ, սիրելիս» կինոնկարը: