Փոփ աստղի կոշիկները վաճառվել են 32 հազար, իսկ ձեռնոցները 40 հազար դոլարով12.09.2013
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեկսոնի համերգային սև կոշիկները, որոնցով նա պարբերաբար դուրս է եկել բեմահարթակ, վաճառվել են ավելի քան 32 հազար դոլարով, հաղորդվում է Բրիտանական «Knaisz Auctions» աճուրդային տան «Facebook»-ի էջում:
Հաղորդագրությունը նշում է, որ այդ կոշիկներին հատուկ արժեք է տալիս այն հանգամանքը, որ դրանց ներբանի վրա փոփ-աստղը թողել է իր ինքնագիրը:
Աճուրդում վաճառվել են նաև Ջեկսոնի այն ձեռնոցները, որոնց ձևավորումը արվել է հատուկ «Billie Jean» երգի տեսագրության նպատակով: «Swarovski» բյուրեղներով զարդարված այդ ձեռնոցը գնահատվել է 40 հազար դոլար:
Նշենք, որ աճուրդային տունն, ընդհանուր առմամբ, վաճառել է փոփ-արքային պատկանող 40 իրեր, այդ թվում նրա ձեռքով արված նկարչական աշխատանքներ, նրա սպիտակ լայնեզր գլխարկը, որի վրա նույնպես կա ինքնագիր և այլն:
Թե երգչի իրերի վաճառքից ընդհանուր առմամբ որքան գումար է առաջացել, այդ մասին աճուրդի տունը թիվ չի հրապարակել: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն: