Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ֆրանսիացիները նախընտրում են Նոտր֊Դամի պատմամշակութային վիտրաժները

01.12.2024


Փարիզի Աստվածամոր տաճարի վիտրաժները ժամանակակից աշխատանքներով փոխարինելու ֆրանսիայի իշխանությունների պլանները հանդիպել են հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների դիմադրությանը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artguide.com»֊ին։

Երկրի նախագահ Էմմանուել Մակրոնն առաջարկել է տաճարի 2019թ․֊ի հրդեհից հետո պահպանված բնօրինակ վիտրաժները տեղափոխել Նոտր֊Դամի վերկանգնմանը նվիրված նոր թանգարան։ Նա նաև առաջարկել է հրավիրել ժամանակակից ֆրանսիացի նկարիչների, որոնք կներկայացնեն վիտրաժների նոր նախագծեր տաճարի հարավային նավի և7 պատուհաններից 6֊ի համար։

Սակայն, բախագահի այդ առաջարկներին ի պատասխան La Tribune de l՝Art էլեկտրոնային հանդեսը հրապարակել է պահանջագիր, որտեղ դժգոհություն է հայտնվում պատմական վիտրաժները նոր գործերով փոխելու ծրագրի պլանների դեմ։ Պահանջագրում նշվել է, որ նման որոշումների համար տաճարը չի պատկանում որևէ մեկին, այլ՝ բոլորինն է։

Պահանջագրի տակ արդեն ստորագրել է մոտ 130 հազար մարդ։

La Tribune de l՝Art էլեկտրոնային հանդեսի խմբագիր Դիդիե Ռիկները, որը պահանջագրի տեքստի հեղինակն է, առաջարկել է, որպես առավել հարմար եղանակ վիտրաժներ պատվիրել տաճարի հյուսիսային աշտարակի համար, որը հրդեհից առավել լուրջ է վնասվել։

Փարիզի Աստվածամոր տաճարը նախատեսված է բացել 2024թ․֊ի դեկտեմբերի 8֊ին, թեև վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2028 թ․֊ն։





Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 58 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ