Մրցանակը կհանձնվի Օսլո քաղաքում12.06.2018
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկում է Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ժամանակ մեծարվում են պատվավոր մրցանակի դափնեկիրները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Ընդհանրապես բուն մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ Սթոքհոլմի ֆիլհարմոնիայի դահլիճում:
Այս անգամ մրցանակակիր կդառնան 20 մարդ: Հանդիսավոր արարողությանը ներկա կլինի միայն 9 դափնեկիր: 2018թ.-ի ամենատարեց մրցանակակիրը 96-ամյա ամերիկացի ֆիզիկոս Արթուր Էշքինն է, որը առողջական նկատառումներով արարողությանը չի ժամանել:
Մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն խաղաղության մրցանակը կհանձնվի Օսլո քաղաքում: Այս տարի այդ պատվավոր պարգևին արժանացել է Կոնգոցի Դենիս Մուքվեգեն և Իրաքցի Նադե Մուրադը: Նրանք դափնեկիր են դարձել պատերազմների և կոնֆլիկտների ժամանակ սեռական բռնությունը որպես զենք օգտագործելու իրողության դեմ պայքարելու համար:
Յուրաքանչյուր դափնեկիր արարողությանը կարող է մասնակցել ոչ ավելի քան 14 անձերի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ այս տարի Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում չի տրվելու: Այդ մրցանակի հանձնումը տեղափոխվել է 2019թ.: Նման որոշումը կայացվել է շվեդական ակադեմիայում ծագած մեծ աղմուկի պատճառով, որի հետևանքով 6 ակադեմիկոսներ լքեցին այդ հաստատությունը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com