Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հակապատերազմական կարծիքի համար՝ 7 տարվա ազատազրկում

11.16.2023

Ռուսաստանի Սանկտ֊Պետերբուրգ քաղաքի Վասիլեօստրովյան շրջանի դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել նկարչուհի և երաժիշտ Սաշա Սկոչիլենկոյին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « zona.media»֊ին։

Արվեստագետը այդ դատավճռին է արժանացել ռուսական բանակի մասին «ֆեյք»֊եր տարածելու, խանութներում գնապիտակների փոխարեն հակապատերազմական թռուցիկներ փակցնելու համար։

«Ես չեմ պաշտպանում պատերազմը Ուկրաինայում,֊ 2022թ․ փետրվարի 24֊ին գրել էր ինսթագրամի իր էջում Սկոչիլենկոն։ Հենց այդ նույն օրը նա Պետերբուրգի կենտրոնում դուրս էր եկել հանրահավաքի, իսկ մեկ ու կես ամիս անց դարձել էր «ֆեյքերի» մասին այն ժամանակ դեռ նոր քրեական օրենքի հոդվածով առաջին մեղադրյալներից մեկը։

Նա մեկ ու կես տարի անցկացրել է քննչական մեկուսարանում Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում գնապիտակները հակապատերազմական գրվածքներով փոխելու համար։

33֊ամյա Սաշա Սկոչիլենկոյի նկատմամբ քրեական վարույթը և դատը Ռուսաստանում աղմուկ հանածներից մեկն է։ Բայց աղմուկի առաջացման հիմնական պատճառն առավել շատ կապված էին աղջկա նկատմամբ մեկուսարանի ղեկավարների, դատարանի և պետական մեղադրողի կողմից գործադրած աննախադեպ ճնշումների հետ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 105 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ