Մուրճի հարվածից հետո դարձել է ամերիկացի կոլեկցիոների սեփականությունը07.04.2018
Օրերս բրիտանական «Bonhams» աճուրդի տանը ավելի քան 56 հազար ֆունթ ստեռլինգով (74 հազար դոլարով) վաճառվել է Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «aif.ru»-ին:
Դա այսօր, արդեն, շատ հայտնի, հաջող ստեղծագործական ու գրական ճակատագիր արձանագրած գրքի առաջին հրատարակությունն է: Այն 1997թ.-ին լույս է ընծայվել 500 օրինակով՝ տեքստում առկա բազմաթիվ ուղղագրական սխալներով, անճշտություններով, որոնք ուղղվել են միայն հաջորդ հրատարակությունների մեջ:
Գրքի անգլիացի տիրուհին այն ձեռք էր բերել 21 տարի առաջ՝ անգլիայի Հարրոգեյթ քաղաքի երկաթուղային կայարանում: Աճուրդում ներկայացված հատորյակի մեկնարկային արժեք եղել է 35 հազար ֆունթ սթերլինգ (մոտ 46 հազար դոլար): Այս հազվադեպ գրքի օրինակը «Bonhams» աճուրդի տան խորհրդանշական մուրճի հարվածից հետո դարձել է մի ամերիկացի կոլեկցիոների սեփականություն:
Հարրի Փոթերի արկածների մասին պատմող պատմությունները հրատարակվել են 7 առանձին գրքերով: Դրանք լույս են ընծայվել 1997-2007թթ.-երի միջակայքում: Այսօր Ջոան Ռոուլինգի տաղանդավոր գրչով ստեղծված այդ հատորյակների ընդհանուր տպաքանակը հատել է 450 մլն օրինակի սահմանը: