Կինոռեժիսորը առաջարկում է պատժամիջոցներ կիրառել ամերիկյան ֆիլմերի նկատմամբ09.17.2014
Ամերիկյան կինոն պետք է արգելվի Ռուսաստանի կինոթատրոններում, կարծում է «Վարպետը և Մարգարիտան» և «Վաղը եղել է պատերազմ» կինոնկարների ռեժիսոր Յուրի Կարան: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ըստ Կարայի, այդ արգելքը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ գործում են ԱՄՆ-ի պատժամիջոցները: Նա նաև ենթադրել է, որ նման արգելք մտցնելը պատճառ կդառնա, որպեսզի Հոլլիվուդը ճնշում գործադրի Օբամայի վրա և նա չեղյալ համարի պատժամիջոցները:
Մյուս կողմից ռեժիսորը վստահ է, որ արգելքը կգործի ի նպաստ ռուսական կինոյի, քանի որ դա առավել մեծ ասպարեզ կբացի կինոթատրոններում ռուսական ֆիլմերի ցուցադրության համար: