Վալենտին Գաֆտը դարձավ 85 տարեկան 09.02.2020
Այսօր, սեպտեմբերի 2-ին, Ռուսաստանում նշում են հայտնի դերսասան և հիանալի բանաստեղծ Վալենտին Գաֆտի 85-ամյակը:
Գաֆտը Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի ամենավառ աստղերից է: Նա թատերական աշխարհին մերձեցել է 10 տարեկան հասակում : Ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան: Նրա դասընկերներն այստեղ եղել են, հետագայում ռուսական արտիստական դպրոցի առաջատարների շարքերը համալրած, այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Իգոր Կվաշան, Օլեգ Տաբակովը, Միխայիլ Կազակովը:
Այս կրթօջախն ավարտելով և մի քանի թատրոններում խաղալուց հետո, Գաֆտը մշտական «բնակություն» հաստատեց «Սովրեմեննիկում» (1969թ.):
Իսկ կինոյում նա սկսել է նկարահանվել 1956թ.-ից: 1970-ականները դարձան նրա նոր կերտած կինոկերպարների փայլատակման և ԽՍՀՄ-ում մեծ ժողովրդայնություն բերած տարիները: Դա լեգենդար ռեժիսոր Էլդար Ռյազանովի հետ համագործակցության ժամանակաշրջանն էր, երբ հանդիսատեսին ներկայացվեցին «Գարաժ», «Ծերուկ լկտիները», «Բարեխոսեք խեղճ հուսարի համար», «Աէլիտա, մի կախվիր տղամարդկանցից» և այլ ֆիլմերը: Այս ժապավենների հոջողությունը նրա առջև լայնորեն բացեցին նաև այլ բեմադրիչների մոտ տանող դռները:
Վալենտին Գաֆտը երկու անգամ հանդես է եկել ռուսական մշակույթում ծիսական նշանակության այնպիսի ստեղծագործության նկարահանված տարբերակներում, ինչպիսին բուլգակովյան «Վարպետը և Մարգարիտան» է: 1994թ.-ին նա կերպավորել է Վոլանդին, իսկ 2005թ.-ին հոգևորական Կաիֆին:
Իսկ որպես բանաստեղծ Վալենտին Գաֆտը հայտնի է ոչ միայն լիրիկական ստեղծագործություններով, այլև իր գործընկերներին հասցեագրված հումորային քառատողերով:
Այս թեմայով այլ հղումներ-1