Գործարկվել է ավանգարդ արվեստի համացանցային առաջին հանրագիտարանը05.02.2017
Համացանցում հայտնվել է «Ռուսական ավանգարդի հանրագիտարան» բազայի վրա հիմնված նոր ռեսուրս, որը հնարավորություն է ընձեռում ազատ մատչելիության ռեժիմով բացել և ընթերցել 1200 թեմատիկ հոդվածներ, որոնք հեղինակել են ռուսաստանցի և օտարերկրացի 200 մասնագետներ:
Նյութերը այդտեղ առանձնացված են երկու մեծ բաժիններով՝ «Կենսագրություններ» և «Տեսություն և պատմություն»:
Առաջինում կարելի է տեղեկատվություն քաղել ռուսական ավանգարդի ներկայացուցիչների, իսկ երկրորդում՝ հասկացությունների, նշանակալից ստեղծագործությունների, իրադարձությունների, ավանգարդի դպրոցների և այլ թեմատիկ նյութերի մասին:
Նյութերը թեմատիկ առումով ընդգրկում են առանձին ավանգարդիստների, ինչպիսիք են, օրինակ Մալևիչը, Կանդինսկին, Տատլինը, Ռոդչենկոն նաև 20-րդ դարի ավանգարդային արվեստի ամբողջական այնպիսի ուղղությունները, ինչպիսիք են ֆուտուրիզմը, Սուպրեմատիզմը, Կոնստրուկտիվիզմը և այլն:
Այս ծառայությունը հասցեագրված է և սիրողներին, և մասնագետներին: Այն հնարավորություն է տալիս նախապատրաստվելու համապատասխան ցուցահանդես հաճախելուց առաջ, ճշտել տվյալներ կամ ամսաթվեր, իմանալ փորձագիտական կարծիքներ:
«Օն լայն հանրագիտարանը մտահղացվել է, որպես հավաստի տեղեկատվության և նոր գիտելիքներ ստանալու աղբյուր»,- տեղեկացնում է համացանցային այս նոր ռեսուրսի մամլո ծառայությունը:
Ասենք, որ ազատ մատչելիության հոդվածներից բացի, հանրագիտարանում կա նաև այնպիսի միջավայր, որտեղ հնարավոր է մուտք գործել նախապես գրանցվելուց հետո: