Ռումինիան հեռացվել է «Եվրատեսիլ-2016»-ից04.22.2016
Ռումինիան չի մասնակցի «Եվրատեսիլ-2016»-ին: Պատճառն այն է, որ այդ երկրի ազգային հեռուստատեսությունը չի վճարել այդ մրցույթին մասնակցելու համար նախատեսված անդամավճարը: Այդ մասին Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռումինիան պետք է վճարեր 16 մլն շվեյցարական ֆրանկ: Եվրոպական հեռարձակողների միությունը ստեղծված կացության համար ափսոսանք է հայտնել:
Ռումինիան երբևէ չի հաղթել «Եվրատեսիլ»-ում: Այդ երկրի մրցութային լավագույն ցուցանիշը գրանցվել է 2010 թ.-ին, երբ Ռումինիան ներկայացնող երգիչը գրավել է 3-րդ տեղը:
Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Եվրատեսիլ