Անհետացած Էսթերի արվեստի ցուցահանդեսը՝ բաղկացած 13 ցուցանմուշից12.28.2017
Կալինինգրադի պատմագեղարվեստական թանգարանում բացվել է «Էսթերի ոսկին» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են ժողովուրդների մեծ տեղափոխության ժամանակաշրջանին վերագրվող հնագիտական նյութեր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
«Էսթերը» բառացի թարգմանությամբ նշանակում է «Արևելքում ապրող ժողովուրդներ»: Մեր ժամանակներ շատ քիչ հնագիտական նյութեր են հասել այս ժողովրդից, որը կարծես «Խավարի դարաշրջանում» տարալուծվել ու անհետացել է պատմության ասպարեզից:
Ցուցադրանքում տեղ գտած նմուշները հայտնաբերվել են Վիսլինյան ծովածոցում: Դրանք 5-6-րդ դարերին թվագրվող 13 առարկաներ են՝ պատրաստված ոսկուց, արծաթից և բրոնզից: Գտածոները զարդեր են, կան նաև ձիու հանդերձի մասեր՝ կախոցներ, պաստառներ:
«Էսթերի» համար ձիու հանդերձն ու զարդերը հաճախ շատ ավելի կարևոր նշանակություն ունեին, քան սեփականը: Նրանց համար ձիերն առանձնահատուկ նշանակություն են ունեցել:
«Այդ առարկաները նախ և առաջ ծիսական նշանակություն են ունեցել և պատկանելիս են եղել այդ հնագույն հասարակության մեջ բարձր դիրք ունեցող մարդկանց»,- նշել է թանգարանի ավագ գիտաշխատող Կիրիլ Մախոտկան: