Ոչնչացվել է փայտե ճարտարապետության վերջին պատմամշակութային հուշարձանը10.27.2014
Մոսկվայի Մարինա Ռոշչա շրջանում ոչնչացրել են 19-րդ դարի փայտե ճարտարապետության վերջին պատմական հուշարձանը՝ 2-րդ Վիշեսլավցևի փակուղի թիվ 3 հասցեում գտվող տունը: Այդ մասին «Արխնադզոր» վերահսկիչ ծառայության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА Новости»-ին:
«Անհայտ մարդիկ հուշարձանը ընդհանուր միջավայրից մեկուսացրել են կանաչ ցանցով և ոչնչացրել էլեկտրական սղոցներով»,- ասված է ծառայության հայտարարության մեջ:
Այժմ հուշարձանի տեղում և շրջակայքում թափթփված է մեծաքանակ շինարարական աղբ և կտրտված փայտանյութ: Տան դրվագները որոնք հայտնաբերվում են այս ու այնտեղ, այլևս ենթակա չեն վերականգնման: «Մեր տվյալներով, արդեն եկող տարվա մեջ ազատված տարածքում հնարավոր է, որ սկսվի իշխանությունների հետ չհամաձայնեցված հյուրանոցային համալիրի շինարարություն»,- նշում է «Արխնադզոր»-ն իր մամլո հաղորդագրության մեջ:
«Մոսկվայում հերթական մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է առաջ բերի իշխանությունների կողմից հակազդեցության ամենակոշտ միջոցներ՝ համաձայն ՌԴ-ի օրենքների»,- պահանջում են քաղաքի մշակութային ժառանգության պաշտպանները և դատախազությանը կոչ անում մանրամասն քննություն իրականացնել կատարվածի վերաբերյալ: