Ոչ մի դրամատիկական թատրոն երբեք այս ռեկորդը չի կրկնել 09.24.2020
ՄԻնսկի Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյա հոբելյանը, որը պետք է հանդիսավոր նշվեր 2020թ.-ի սեպտեմբերի 14-ին, տեղի չի ունեցել Բելոռուսում ավելի վաղ կայացած նախագահական ընտրություններին հաջորդած լայնածավալ ժողովրդական դժգոհությունների հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ժողովրդական այդ դժգոհությունների համապատկերում երկրի առաջատար թատրոնում տեղի ունեցավ իսկական դրամա, որի զարգացումները հանգեցրին ժողովրդին իր օժանդակությունը հայտնած թատրոնի տնօրեն և Բելոռուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոյի աշխատանքից հեռացնելուն: Դրան ի պատասխան և ի նշան տնօրենի հետ համերաշխության, թատրոնի կոլեկտիվի 58 անդամներ ներկայացրին աշխատանքից ազատվելու դիմում:
Նշենք, որ այդ գործընթացը վերածվեց հատուկ արարողակարգի:
Թատրոն էր ժամանել երկրի Մշակույթի նախարար Յուրի Բոնդարը, որի հետ երկխոսությունը չստացվեց, այլ ստցվեց բողոքը արտահայտելու շատ բան ասող մի յուրահատուկ տեսարան: Թատրոնի աշխատակիցները մեկ-մեկ բարձրացան բեմ և իրենց դիմումները դրեցին նախարարի որքերի տակ...
Ավելի ուշ այս աշխատակիցներին միացան նաև թատրոնի մի քանի ժողովրդական և վաստակավոր արտիստներ...
«Սա մեր երկրի ամենից հին և ամենից մասսայական դրամատիկական թատրոնն է: Մեր երեք հարթակներում մի երեկոյի ընթացքում հավաքվում էր ավելի քան հազար հանդիսատես: Մեր երկրի ոչ մի դրամատիկական թատրոն երբեք այս ռեկորդը չի կրկնել և մոտակա ժամանակներում դժվար թե երբևէ կկրկնի»,- նշել է Լատուշկոն և ավելացրել, որ նախարարը ոչ միայն ընդհանուր հայտարարի չի եկել թատրոնի կոլեկտիվի հետ, այլև որոշում է կայացրել բոլորին ազատել աշխատանքից:
Տնօրենը խոստովանել է, որ չի պատկերացնում Բելոռուսն առանց Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոնի: Իսկ եթե կա մեկը, որ դա կարող է պատկերացնել, ուրեմն այդ մարդը «փորձում է կտրել բելոռուսական թատերական արվեստի հիմքերը»,- նշել է Լատուշկոն:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Այս թեմայով այլ հղումներ-1