Կվճարեն 5 միլիոն ռուբլի Ռուսաստանում կինո ցուցադրելու իրավունքի համար 05.31.2017
Ռուսաստանում մտադիր են իրենց կինովարձույթի շուկա օտարերկրյա ֆիլմերի մուտքի թույտվության համար գանձել 5 մլն ռուբլու: Այդ մասին պրոդյուսերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ երկրի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Ընդ որում, երկրի տարածքում օտարերկրյա ֆիլմերի ցուցադրության ընթացքում տոմսերի վաճառքից առաջացած հասույթը, որոշակի սահմանային չափը գերազանցելու դեպքում, նույնպես ենթակա կլին համապատասխան տոկոսադրույքով հարկման :
Սրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ կինոյի հիմնադրամին կից կստեղծվի մի հանձնաժողով, որը իրավասու կլինի որոշելու, թե արտասահմանյան որ ֆիլմերը պիտի ազատվեն կանխավճարներ մուծելուց: Դա էլ կախված կլինի այդ ֆիլմերի գեղարվեստական նշանակությունից:
Մեդինսկին կարծում է, որ կինոնկարների դրամարկղային հասույթի սահմանային չափը կարող է լինել 200 մլն ռուբլին, որը գերազանցելուց հետո վարձույթն իրականացնողները պիտի համապատասխան տոկոսավճարումներ կատարեն: Ասենք, որ այս գաղափարը կիրականացվի համապատասխան օրենսդրություն ընդունելուց հետո, որի նախագծի մշակման աշխատանքները կիրականացվեն կինոարդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ: