Մունկի «Ճիչը» լսելի Է, նաև գունաթափվելիս 02.18.2020
Էքսպրեսիոնիզմի հայտնի ներկայացուցիչ, նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի ամենահայտնի «Ճիչ» կտավը որոշ հատվածներում սկսել է գունաթափվել: Վերջերս փորձագետները ուսումնասիրել են 1910թ.-ին ստեղծված գեղանկարի ներկը և հայտնաբերել դրա գունաթափման պատճառը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «nytimes.com»-ին:
Մասնագետները իրենց ուսումնասիրությունները կատարել են նորագույն տեխնալոգիաներով, ռենտգենյան ճառագայթներով, լազերով և հզոր էլեկտրոնային մանրադիտակով:
Նշենք, որ գունաթափումն առավել հստակ ընդգծվել է նկարի այն մի քանի լոկալ հատվածներում, որտեղ օգտագործվել է ծիրանագույն-դեղին ներկ՝ այն կորցրել է իր նախնական երանգը և վերածվել փղոսկրին մոտեցող գունավորման:
Նյու-Յորքցի գիտնականները Օսլոյում գտնվող Մունկի թանգարանի իրենց գործընկերների հետ պարզել են, թե ինչպես է աշխատել Մունկը, ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ նկարի պահպանման համար, ինչպես կանխել նկարի ներկերի գունափոխումը: Նրանք նաև կարողացել են հասկանալ թե ինչպիսին է եղել գլուխգործոցը ի սկզբանե:
Հետազոտողներից մեկը՝ Հառլեմ քաղաքում գտնվող արվեստի գործերի ուսումնասիրության լաբորատորիայի ղեկավար Ջենիֆեր Մասսը ասել է, որ մանրադիտակի տակ «Ճիչ» կտավի մակերեսին հայտնաբերվել են ստալագմիտների պես աճած ու տարածված բյուրեղիկներ:
Այդ բյուրեղիկները նա անվանել է «նանոներկանյութեր», որոնք էլ գունաթափում են նկարում պատկերված ճչացող մարդու բերանի մոտի մակերեսը, կտավի կենտրոնը, պատկերված երկնքի և ջրի հատվածները:
Մունկի թանգարանի աշխատակից Էվա Սթորևիքը լրագրողներին հայտնել է, որ իրենք դիմել են Ջենիֆեր Մասսի օգնությանը, քանի որ նա հանդիսանում է կադմիումի դեղին գույնի առաջատար մասնագետ, որը նա ուսումնասիրել է նաև Անրի Մաթիսի կտավներում:
2020թ.-ին Էդվարդ Մունկի թանգարանը պետք է տեղափոխվի նոր շենք և թանգարանի աշխատակիցները շատ են կարևորում այն պայմաններն ու իրավիճակը, որոնց առկայությամբ կարող են ապահովել հայտնի գեղանկարչի հանճարեղ գործը:
Վերջում ավելացնենք, որ Մունկի «Ճիչ» կտավը 1994թ.-ին գողացել էին Ազգային պատկերասրահում ցուցադրելու ժամանակ և վերադարձրել մի քանի ամիս հետո: 2004թ.-ին այն ևս մեկ անգամ գողացել են, այս անգամ Մունկի թանգարանից և, երկու տարի անհայտության մեջ պահելուց հետո կրկին վերադարձրել թանգարան: