Նախկին առաջին տիկինը ֆրանսիական շանսոն է ներկայացնում ռուսաստանցիներին06.04.2014
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը՝ Կարլա Բրունի-Սարկոզին այս օրերին համերգային ծրագրով հանդես է գալիս Ռուսաստանում: Հունիսի 2-ին Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը ելույթ է ունեցել Մոսկվայի հանդիսատեսների առջև, իսկ այսօր՝հունիսի 4-ին, հանդես կգա սանկտ-պետերբուրգցի երկրպագուների համար: Այդ մասին հաղորդում է «ԹԱԳԼՈՒՐ» լրատվական կայքը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
«Կարլա Բրունին գիթառի ուղեկցությամբ Նևայի վրա գտնվող քաղաք կբերի ֆրանսիական փոքրիկ երգեր և Փարիզի հատուկ մթնոլորտը, որը շատ հեշտությամբ կարելի է զգալ ոչ միայն նրա երգերի յուրաքանչյուր տողում, այլև երգչուհու կերպարում»,- ասված է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Բրունին Ճանաչված երգչուհի է հայրենիքում: Նա նաև թոփ-մոդել է: «Ինչ-որ մեկն ինձ ասաց» վերնագրով իր առաջին ձայնագրությունների ալբոմը թողարկել է 2003 թ.-ին: Նա ժամանակակից ֆրանսիական շանսոնի հետևորդ է, երգի միջոցով առաջին դեմքից ներկայացնում է սիրային տարբեր պատմություններ:
Կարլա Բրունին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ ծանոթացել է 2007 թ.-ին, երբ վերջինս զբաղեցնում էր երկրի ղեկավարի պաշտոնը: Հաջորդ տարի՝ 2008թ.-ին նրանք ամուսնացան: Սա Նիկոլյա Սարկոզիի 3-րդ ամուսնությունն էր: 2011թ.-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Ջուլիան: