Մահացել է Բուդուլայի դերակատարը09.15.2015
Սեպտեմբերի 18-ի գիշերը, կյանքի 82-րդ տարում, վախճանվել է Մոլդովացի նշանավոր դերասան Միխայ Վոլոնտիրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Միխայ Վոլոնտիրը հետխորհրդային տարածքի բնակիչներին հայտնի է նախ և առաջ «Գնչուն» բազմասերիանոց հեռուստատեսային կինոնկարով, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսին՝ Բուդուլային:
Ընդհանուր առմամբ դերասանը թատրոնում մարմնավորել է 120, իսկ կինոյում 30 կերպար:
Միխայ Վոլոնտիրը իր մասնագիտական գործունեությունը շարունակել է մինչև կյանքի վերջը: Մինչև 2014 թ-ն նա հանդես էր գալիս թատրոնում, թեև տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ և կուրությամբ:
Միխայ Վոլոնտիրը ծնվել է 1934 թ.-ին: Կինոյում դեբյուտն արել է «Կիրիցան Յասսայում» կինոկատակերգության մեջ՝ 1967 թ.-ին: 2000 թ.-ին նա ճանաչվել է 20-րդ դարի մոլդովական կինեմատոգրաֆիայի լավագույն դերասանը:
Միխայ Վոլոնտիրը հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 17-ին: