Ընտանիքի եկամուտները ճշտելու համար կազմվել է մասնագետներից կազմված 9 հատուկ խումբ01.10.2014
Չինացի հայտնի ռեժիսոր Չժան Իմոուն ծնունդի սահմանափակման քաղաքականությունը խախտելու համար կտուգանվի 7,48 մլն յենով (ավելի քան1,2 դոլարով): Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով չինական «Սինխուա» լրատվական գործակալությանը:
Չինական ԶԼՄ-ները Չժան Իմոուի և նրա կնոջ՝ Չեն Թինի նկատմամբ քննություն սկսելու մասին հաղորդել են դեռ անցյալ տարվա գարնանը: Դեկտեմբերին այս ամուսինները պաշտոնապես խոստովանել են, որ մինչև 2011թ.-ին իրենց ամուսնության գրանցումը, 2001, 2004 և 2006թթ.-երին ունեցել են երեք երեխա:
Ուսի քաղաքի շրջաններից մեկի Առողջապահության և ծնունդների պլանավորման վարչությունը ծանուցագիր է ուղարկել Չժան Իմոուին, պահանջելով վճարել տուգանք՝ մինչև ամուսնությունը և առանց համապատասխան թույլտվության երեխաներ ունենալու համար: Տուգանքը պետք է մուծվի 30 օրերի ընթացքում՝ սկսած հունվարի 9-ից: Տուգանքի չափը հաշվարկվել է ամուսինների եկամուտների և նրանց կատարած «սոցիալական ծախսերի» հիման վրա: Ընտանիքի եկամուտները ճշտելու համար շրջանային իշխանությունները Չինաստանի մի շարք քաղաքներ են գործուղել մասնագետներից կազմված 9 հատուկ խմբեր: Բացի այդ, Չժան Իմոուն և նրա կինը ստորագրել են իրենց եկամուտներին վերաբերող մի փաստաթուղթ:
1951թ. նոյեմբերի 14-ին ծնված Չժան Իմոուն հանդիսանում է Չինաստանում և նրա սահմաններից դուրս հայտնի այնպիսի ֆիլմերի բեմադրող ռեժիսորը, ինչպիսիք են՝ «Թռչող դաշույնների տոնը», «Հերոսը», «Բարձրացրու կարմիր լապտեր» գեղարվեստական կինոնկարները: Չժան Իմոուն նաև 2008թ.-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ռեժիսոր-բեմադրիչն է:
1970-ական թվականների վերջերից սկսած, երբ երկրում մեկնարկեց բարեփոխումների և թափանցիկության քաղաքականությունը, Չինաստանում իրականացվում է ծննդաբերության սահմանափակման կոշտ վերահսկողություն: Մի քանի բացառություններից բացի, երկրում ընտանիքներին թույլատրվում է ունենալ միայն մեկ երեխա: Այդ կանոնի խախտման դեպքում ծնողները ենթարկվում են մեծ տուգանքների, նաև այլ խիստ պատիժների՝ ընդհուպ պետական ծառայությունից և կոմկուս շարքերից հեռացումը:
Ընդունելով պետության կողմից ծնունդների սահմանափակման վերաբերյալ առաջադրված այս կանոնները, միջին եկամուտ ունեցող չինական երիտասարդ ընտանիքները ձգտում են երեխայի ծնունդի հետ միասին նրա համար ձեռք բերել օտարերկրյա քաղաքացիություն և դրանով խուսափել իրենց երկրում գործող կարգը խախտելու հավանականությունից: Մինչև վերջերս մեծ ժողովրդայնություն ուներ Հոնկոնգում ծննդաբերելու չգրված կարգը: Սակայն հղի կանանց սպասարկումը սահմանափակելու շրջանային որոշումը զգալիորեն դժվարացրեց երկրի մայրցամաքային հատվածից ժամանող ապագա մայրերին համապատասխան բժշկական սպասարկում ցուցաբերելու գործը: Հոնկոնգի տարբերակը այժմ քչերի համար է մատչելի: Սրա հետևանքով շատ չինուհիներ ծննդաբերելու համար մեկնում են ԱՄՆ, որտեղ նորածինը ստանում է ամերիկյան քաղաքացիություն: