Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրագողության մեջ մեղադրվողը մեծ ծախսեր է կատարել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ

04.22.2014

Ռուսական «Առաջին ալիք» հեռուստատեսության «Մեկից մեկ» հաղորդաշարը մեղադրվում է գրագողության մեջ: Այդ հաղորդման իրավական տերը՝ իսպանական «Endemol » ընկերությունը նախապատրաստվում է իր հեղինակային իրավունքները պաշտպանել դատարանում:

Սկզբում «Մեկից մեկ» հաղորդաշարը թողարկվում էր «Առաջին ալիքով», սակայն իրավական տերը որոշում կայացրեց և այդ հաղորդումն անցավ «Ռոսսիա-1» հեռուստաալիքին: Դրա պատճառն այն էր, որ «Առաջին ալիք»-ը ժամանակին չի կատարել իրավական տիրոջը պայմանագրով նախատեսված վճարումները:

«Endemol » ընկերությունը համարում է, որ «Առաջին ալիքով» ցուցադրվող «կետը՝ կետին» («Точь-в-точь») հաղորդումը, որտեղ մասնակիցները կրկնօրինակում են հայտնի երաժշտական դեմքերին, «Your Face Sounds Familiar» հաղորդման ճշգրիտ կրնությունն է, որի հեղինակը իպանական «Gestmusic Endemol» ընկերությունն է: Ընդ որում, հենց այդ նախագիծն իրականացնելու իրավունքն էլ «Endemol»-ը «Առաջին ալիք»-ից վերցրել և փոխանցել է «Ռոսսիա-1»-ին:

Այժմ «Առաջին ալիք»-ը ստեղծել է իր նոր՝ «Կետը՝ կետին» հաղորդաշարը: Իսպանական կողմը նշում է, որ այն նույնությամբ կրկնում է «Մեկից մեկ» հաղորդումը, իսկ դրա իրավունքը «Առաջին ալիք»-ը չունի, քանի որ նա դրա համար չի ստացել իսպանաական կողմի թույլտվությունը:

Նշենք, որ իսպանական «Endemol » ընկերությունը ռուսական «Առաջին ալիք»-ի հետ պայմանագիրը խզել է այն պատճառաբանությամբ, որ ժամանակին չի ստացել իր հեղինակած հաղորդումը նույնությամբ կազմակերպելու դիմաց նախատեսված 18 մլն ռուբլի վճարը՝ յուրաքանչյուր թողարկման համար:

Ռուսական «gazeta.ru»-ն տեղեկացնում է, որ վերջին մեկ տարում «Առաջին ալիք»-ի ֆինանսական վիճակը զգալիորեն վատացել է: Առաջին անգամ իր պատմության մեջ այդ հեռուստաալիքն աշխատում է վնասով: Վնասների պատճառներից մեկն այն է, որ հեռուստատեսությունը մեծ ծախսեր է կատարել Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ:

2013թ.-ին հեռուստաալիքի վնասը գերազանցել է 1 մլրդ ռուբլին: Աշխատավարձը այդ նույն թվականին ավելացել է 1,6 տոկոսով և կազմել է ընդհանուր առմամբ 29,6 մլրդ ռուբլի, իսկ ծախսերն ավելացել են 7,3 տոկոսով՝ հասնելով մինչև 34,3 մլրդ ռուբլու:

«Առաջին ալիք»-ի ղեկավար Կոնստանտին Էռնստը կառավարությունում քննարկել է դիվիդենտներ չվճարելու հարցը, որի արդյունքում ստացել է թույլտվություն վճարել միայն 2012թ.-ի դիվիդենտները, որոնք ընդհանուր առմամբ կազմել են 13,59 մլն ռուբլի:

Ռուսական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, նշում են, որ «Endemol » ընկերության համար հեշտ չի լինելու դատը իր օգտին լուծելը, քանի որ դեռ պետք է կարողանա ապացուցել, որ հենց իրեն է պատկանում պարոդիայի ժանրով ստեղծագործելու իրավունքը:
    Դիտվել է 1169 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ