Յուդաշկինը իր հավաքածոն ցուցադրում է Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանում10.14.2013
Ծննդյան 50-ամյակի և ստեղծագործական գործունեության 25-ամյակի առթիվ Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանում «Մոդան տարածության մեջ» վերտառությամբ իր աշխատանքների ցուցահանդեսն է բացել հայտնի կուտյուրե Վալենտին Յուդաշկինը, հաղորդում է «РИА Новости»-ն:
Ցուցանմուշները, ինչպես ասել է թանգարանի տնօրեն Իրինա Անտոնովան հարմոնիկ կհամաձուլվեն իրենց դահլիճներին:
Ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
«Այս նախագծի վրա աշխատելով ձգտել ենք ընդգծել հագուստների դետալների մերձավորությունը թանգարանի ցուցադրանքում ներկայացված արվեստի այս կամ այն դարաշրջանի ներշնչումով ստեղծված գլուխգործոցների հետ : Վալենտին Յուդաշկինի հավաքածոի հագուստները զբաղեցնում են թանգարանի գրեթե ողջ երկրորդ հարկը: Ֆրանսիացի դիզայներ Նաթալի Կրուների մտահղացմամբ` ստեղծված մուտքերի շնորհիվ, այցելուները շատ ավելի հեշտ կընկալեն արվեստագետի գաղափարը», - նշել է Անտոնովան: Նա նաև ասել է, որ այսօր մոդան ավելի է մոտենում արվեստին, այդ իսկ պատճառով թանգարանի աշխատակիցները հույս ունեն, որ ցուցադրված հագուստները ճիշտ կընկալվեն թանգարանի տարածքում:
Վալենտին Յուդաշկինը նշել է, որ այս ցուցադրանքի համար իրենից պահանջվել է 1,5 տարի, որի ընթացքում նա ուսումնասիրել է դահլիճները իր ցուցանմուշները առավել օպտիմալ ձևով ներկայացնելու համար:
Յուդաշկինը նաև ընդգծել է, որ Պուշկինի անվան թանգարանը իր համար միշտ եղել է ներշնչման աղբյուր և, որ գործնականում իր յուրաքանչյուր հավաքածոում ինքն օգտագործել է դասական արվեստին ուղղված հղումներ:
Նշենք, որ հոկտեմբերի սկզբին Վալենտին Յուդաշկինին Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան դե Գլինիաստին շնորհեց իր երկրի բարձրագույն պարգևը` Պատվո Լեգիոնի շքանշան:
Ի դեպ, մոդային նվիրված ցուցադրանք Պուշկինի թանգարանում տեղի է ունեցել նաև 2007 թ.-ին: Այդ ժամանակ մեծ հաջողությամբ այստեղ ընթացավ «Շանել: Արվեստի օրենքներով» ցուցահանդեսը: Իսկ 2011թ.-ին այստեղ ոչ պակաս հաջողությամբ ընթացավ «Դիոր: Արվեստի նշանի տակ» մոդայի ցուցահանդեսը: