Հանդեսի համար պատասխանատուն հիմնադիրներն են և ոչ թե նախարարությունը07.14.2016
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է օժանդակություն ցուցաբերել թատերական մասնագիտական հրատարակություններին՝ մրցույթի կարգով: Այսպես է արձագանքել այս գերատեսչությունը օրերս «Պետերբուրգյան թատերական հանդես» պարբերականի ֆինանսավորումը շարունակելու մասին այդ երկրի ավելի քան 700 թատերական գործիչների ստորագրությամբ բաց նամակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել հանրային քննարկումների միջոցով մշակել այդպիսի մասնագիտական հանդեսների ֆինանսավորման մոտեցումները, այդ թվում. «հաշվի առնելով շատ հրատարակությունների աստիճանական, բայց անխուսափելի անցումը տպագրականից համացանցային տարբերակաների»:
Իսկ ինչ վերաբերում է «Պետերբուրգյան թատերական հանդես»-ի ֆինանսավորման խնդրին, ապա ՌԴ մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին հայտնել է, որ այդ հարցը լուծվել է դեռ անցյալ ամիս և կոլեկտիվ բաց նամակ գրելու անհրաժեշտություն այդ հարցի վերաբերյալ պարզապես չէր կարող լինել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավելի քան 700 թատերական գործիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, թատրոնների տնօրեններ և թատերական քննադատներ բաց նամակով դիմել էին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և իրավասու գերատեսչությունների ղեկավարներին, որով իրենց օժանդակությունն էին հայտնում «Պետերբուրգյան թատերական հանդես»-ին և պահանջում էին վերականգնել մասնագիտական պարբերականի պետական սուբսիդավորումը:
Նշենք, որ նամակն ստորագրել էին նաև այնպիսի նշանավոր թատերական գործիչներ, ինչպիսիք են Ալիսա Ֆրենդլիխը, Օլեգ Տաբակովը, Մարկ Զախարովը, Կոնստանտին Ռայկինը, Սերգեյ ժենովաչը և ուրիշներ:
Փոխնախարարը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ «Պետերբուրգյան թատերական հանդես»-ը մասնավոր լրատվամիջոց է և, որ այդ «պարբերականի ճակատագրի համար պատասխանատվությունը պետք է կրեն դրա հիմնադիրները, որոնց մեջ ՌԴ մշակույթի նախարարությունը չկա»: