Նույն օրը, բոլոր մայրցամաքներում, մեկ անգամ ցուցադրվելուց հետո, ֆիլմը կոչնչացվի07.15.2014
Ազգությամբ շվեդ ռեժիսոր Անդերս Վեբերգը թաղարկել է իր ապագա ֆիլմի 72 րոպե տևողությամբ գովազդային հոլովակը: Բեմադրիչը հույս ունի, որ իր ապագա ստեղծագործությունը կինոյի պատմության մեջ կլինի տևողությամբ ամենաերկարը:
Այդ մասին «taglur.am»-ի փոխանցմամբ հաղորդում է «INTERFAX»-ը, միաժամանակ նշելով, որ լիամետրաժ կինոնկարի տևողությամբ գովազդային հոլովակը համացանցում հասանելի կլինի մինչը հուլիսի 20-ը:
Վեբերգի ֆիլմը կոչվելու է «Ambience» («Միջավայր») և տևելու է 720 ժամ: Մինչև պրեմիերան հեղինակը խոստացել է թողարկել ևս երկու գովազդային հոլովակ, որոնցից մեկը կունենա 7 ժամ 20 րոպե տևողություն և կթողարկվի 2016թ.-ին, իսկ մյուսը՝ 2018թ.-ին և կունենա 72 ժամյա տևողություն:
Իր այս նախագիծը Վեբերգն անվանում է «Վերացական ոչ գծային պատում այն մասին, թե ինչպես է նկարիչը համագործակցում շարժվող կերպարների հետ»: «Ambience»-ում նա խոստացել է ցուցադրել, թե ինչպես են «տարածությունը և ժամանակը միահյուսվում սյուրռեալզմի մեջ՝ ինչպես երազ-ճամփորդություն»: Ռեժիսորը տեղեկացրել է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ին իր ֆիլմը կցուցադրի բոլոր մայրցամաքներում, ապա՝ կոչնչացվի:
Կինեմատոգրաֆիայում իր 20-ամյա գործունեության ընթացքում Վեբերգը նկարահանել է ավելի քան 300 կարճամետրաժ կինոնկար: Նա ասել է, որ պատմության մեջ ամենաերկար ֆիլմը իր համար կլինի ամենավերջինը:
Այսօր ամենաերկար ֆիլմը համարվում է 2011թ.-ին թողարկված «Modern Times Forever» («Հավերժ ժամանակակից») 240 ժամ տևողությամբ կինոժապավենը: