Ջիգարխանյանը հիվանդացել է սեզոնային գրիպով02.12.2016
Հինգշաբթի ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, որ նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է սրտի անբավարար աշխատանքի կապակցությամբ: Սակայն արտիստի մամլո խոսնակ Նատալյա Կորնեևան հերքել է այդ լուրերը և տեղեկացրել, որ Ջիգարխանյանը չի գտնվում մասնագիտացված սրտաբանական հիվանդանոցում և այս պահին տանն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ren.tv»-ին:
Նա նաև ասել է, որ «Արմեն Բորիսովիչի մոտ սեզոնային գրիպ է»:
Իսկ այն թատրոնի ներկայացուցիչը, որտեղ աշխատում է նշանավոր դերասանը, ասել է, որ Ջիգարխանյանն, այնուամենայնիվ, հոսպիտալացվել է, բայց ոչ թե սրտի, այլ գրիպի պատճառով, իսկ հիմա նրա մոտ ամեն ինչ նորմալ է: