Փարիզի էյֆելյան աշտարակը՝ 12504.01.2014
125 տարի առաջ Փարիզում հանդիսավորությամբ բացվեց Էյֆելյան աշտարակը: «Երկաթյա տիկինը», ինչպես անվանում են փարիզեցիները այդ մետաղական կառուցվածքին, արդեն երկար ժամանակ համարվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանշաններից մեկը:
Աշտարակի կառուցման ժամանակ, շատ մշակութային գործիչներ (գրող Գի դը Մոպասան, կոմպոզիտոր Շարլ Գունո և այլք), ընդհանրապես դեմ էին այդ նախագծի իրականացմանը: Նրանք կարծում էին, որ մետաղական կառուցվածքը կճնշի քաղաքի ճարտարապետությունը, կխախտի Փարիզի անկրկնելի քաղաքաշինական ոճը:
Սկզբում Գյուստավ Էյֆելի աշտարակը մտահղացվել էր որպես ժամանակավոր կառույց և պետք է ծառայեր 1889 թ-ին Փարիզում բացված Համաշխարհային ցուցահանդեսի մուտքի կամար: Այն ապամոնտաժելուց փրկվեց իր վրա տեղադրված ալեհավաքների շնորհիվ: Եկել էր Ռադիոյի դարաշրջանը:
Այսօր, արդեն, 324 մետր բարձրությամբ աշտարակին վերապահված է նաև հեռուստատեսային հեռահաղորդիչի դերակատարություն: Բացի այդ այն ներառված է Փարիզի զբոսաշրջային քարտեզներում և համարվում է ամենաշատ հաճախելիություն ունեցող տեսարժան վայրերից մեկը: