Գեորգի Մալկովի և Անդրեասյան եղբայրների «Enjoy Movies»-ը քիչ եկամուտ է հավաքել07.13.2016
Ռուսական կինոշուկայում իրացված տոմսերի ցուցանիշով , ըստ 2015 թ.-ի ամփոփիչ արդյունքների, առաջատարը Ֆեդոր Բոնդարչուկի և Դմիտրի Ռուդովսկու ղեկավարած «Art Pictures Studio» պրոդյուսերական ընկերությունն է: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ երկրի կինոշուկայում հետազոտություններ կատարած «Movie Research» ընկերության հաղորդած տվյալներով «Art Pictures Studio» պրոդյուսերական ընկերությունը 2015 թ.-ին թողարկել է 7 ֆիլմ, որոնք ընդհանուր առմամբ հավաքել են ավելի քան 1,54 մլրդ ռուբլի: Այդ ֆիլմերից ամենաեկամտաբերը եղել է Ռոման Պրիգունովի «Դուխless 2» («Հոգեզուրկը») կինոժապավենը, որը ՌԴ-ում հավաքել է 490,2 մլն ռուբլի:
Հատկանշական է, որ ռուսական կինոարտադրության ոլորտում անցյալ տարի առավել շատ՝ 9 ֆիլմ նկարահանած Գեորգի Մալկովի և Անդրեասյան եղբայրների «Enjoy Movies» ընկերությունը հավաքել է շատ ավելի քիչ եկամուտ՝ ընդամենը 831,6 մլն ռուբլի: Նշենք, որ այս կինոընկերության թողարկած ամենահաջող տոմսարկղային ֆիլմը «Ինչ են ասում տղամարդիկ 2» կինոկատակերգության սիկվելն է, որը ռուսական կինովարձույթում հավաքել է ընդամենը 181,3 մլն ռուբլի: