Շարլ Ազնավուրը Երևանում է 05.12.2014
Մեծանուն երգչի հայրենիք ժամանելու շարժառիթն այս անգամ մասնագիտական է: Նա Հայաստանի մայրաքաղաքում հանդես է գալու ընդարձակ համերգային ծրագրով:
Ազնավուրի մենահամերգը նախատեսված է այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Այն տեղի կունենա Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլլանդի բարձր հովանավորությամբ:
Այս տարի լրանում է մեծանուն հայի և ֆրանսիացի երգչի ծննդյան 90-ամյակը:
Շարլ Ազնավուրը ծրագրել է մեծ համերգային ելույթներով հանդես գալ ինչպես հայրենիքում՝ այնպես էլ աշխարհի մի շարք այլ երկրներում: