Ռուշդին համարվում է մտքի և լեզվի պաշտպաներից մեկը10.25.2023
Ծագումով հնդիկ բրիտանացի գրող Սալման Ռուշդին արժանացել է Գերմանիայում մեծ հեղինակություն ունեցող գրավաճառների մրցանակին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Ռուշդին համարվում է մտքի և լեզվի պաշտպաներից մեկը, հայտարարել են մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Ըստ նրանց, գրողը համադրում է «տեսլական պատումը մշտական գրական նորարարությամբ, հումորով և իմաստությամբ», ինչպես նաև «նկարագրում է ուժը, որի միջոցով կոպիտ ռեժիմները ավերում են ամբողջական հասարակություններ, միաժամանակ ներկայացնելով առանձին մարդկանց ոգու դիմադրության անխորտակելիությունը»։
Ռուշդին իր կյանքի մեծ մասն անցկացրել է բրիտանական իրավապահների հսկողության ներքո, քանի որ նրա կյանքին սպառնում են մահմեդական ակտիվիստները։ 1989թ․֊ին, «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրատարակությունից հետո, նրան սպանելու կոչ էր արել այն ժամանակվա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Հոմեյին։
Այս թեմայով այլ հղումներ-1