Հարցվածների 19%-ը կարծում է, որ պետք է գործի գրաքննություն Ռուսաստանի բնակչության ծանրակշիռ մեծամասնությունը (82%) վստահ է, որ պետությունը պետք է վերահսկի գեղարվեստական ստեղծագործությունների բովանդակությունը: Այդ մասին Ռուսաստանի «Հասարակական կարծիք» հիմնադրամի կատարած հետազոտությունների մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է ««taglur.am»-ը:
Վիճակագրական հարցումներն անցկացվել են ապրիլի 25-26-ին, որոնցում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության 43 սուբյեկտների 1000 պատասխանողներ:
Հարցվածների 14%-ի կարծում է, որ գեղարվեստական գործերում ավելորդությունները, դատարկաբանությունները և վնասակարը շատ են, նույն քանակով այլ հարցվածներ էլ կարծում են, որ գեղարվեստական գործերում շատ են անբարոյականությունը, բռնությունը, դաժանությունը:
Հարցվածների 19%-ը կարծում է, որ պետք է գործի գրաքննություն, իսկ պետության կողմից վերահսկողության իրականացումը պետք է լինի պարտականություն:
Գրաքննության հակառակորդներից 5%-ը կարծում է, որ գեղարվեստական ստեղծագործության գործընթացը պետք է ազատ լինի, իսկ 4%-ը դժվարացել է որևէ պատասխան տալ:
Նշենք, որ, ըստ հարցման արդյունքների, բնակչության 76%-ը հետաքրքրվում է մշակութային կյանքով, 22%-ին այն ընդհանրապես չի հուզում, իսկ 2%-ը դժվարացել է պատասխանել:
Վիճակագրական հարցումներն անցկացվել են ապրիլի 25-26-ին, որոնցում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության 43 սուբյեկտների 1000 պատասխանողներ:
Հարցվածների 14%-ի կարծում է, որ գեղարվեստական գործերում ավելորդությունները, դատարկաբանությունները և վնասակարը շատ են, նույն քանակով այլ հարցվածներ էլ կարծում են, որ գեղարվեստական գործերում շատ են անբարոյականությունը, բռնությունը, դաժանությունը: Հարցվածների 19%-ը կարծում է, որ պետք է գործի գրաքննություն, իսկ պետության կողմից վերահսկողության իրականացումը պետք է լինի պարտականություն: