Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի ռեժիսոր Ռիմաս Տումինասը հեռացվել է իր հիմնադրած թատրոնից

03.07.2022

Վիլնյուսի Փոքր թատրոնը լուծարել է այս հաստատության հիմնադիր Ռիմաս Տումինասի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը; Այդ մասին տեղեկատվությունը տարածել է «oteatre.info» կայքը։

«Թագլուրի» փոխանցմամբ Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսը դեռ փետրվարի 24֊ին թատրոնի տնօրերեն Սիմոնաս Կյաբլասից պահանջել է զբաղեցրած պաշտոնից ազատել այդ հաստատությունը հիմնադրողին և գեղարվեստական ղեկավարին։ Մարտի 4֊ին վերադասի պահանջը կատարվել է և Ռիմաս Տումինասը, որը նաև Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, ազատվել է աշխատանքից։

Ի դեպ, նշենք, որ ռեժիսորին աշխատանքից ազատելու այդ պահանջը Լիտվայի մշակույթի նախարարը հրապարակել է Facebooke֊ի իր էջում, որտեղ մասնավորապես նշել է, որ․ « Պետական Փոքր թատրոնի տնօրենը տեղեկացվել է, որ վաղը պետք է հայտնի ինձ Տումինասի պարզ և ոչ երկիմաստ հեռացման մասին, կամ էլ, թող, ինքը՝ իմ սեղանին դնի իր հեռանալու մասին դիմում»։

Տումինասն իր հիմնադրած թատրոնից հեռացմանն արձագանքել է ռուսերեն լեզվով, Վախտանգովի անվան թատրոնի անունից, ուր մասնավորապես նշել է, որ կարծում է, թե մշակույթի նախարարը իրավունք ունի նման որոշում ընդունելու։ Ըստ ռեժիսորի, դա միակ ճիշտ որոշումն է, որը հնարավոր էր իշխանության ներկայացուցչի կողմից։

Հավելենք, որ Վիլնյուսի պետական Փոքր թատրոնը Տումինասը հիմնադրել է 1990թ․֊ին։ Այստեղ հիմնականում աշխատում են այս հաստատության հիմնադիր Տումինասի աշակերտները և համախոհները։



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 401 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ