Ակտիվության նշաններ չեն արտահայտում07.03.2018
UNESCO-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 42-րդ սեսիայում, որը կայացել է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, որոշում է ընդունվել միջազգային այդ կառույցի պահպանության տակ վերցնել ևս 12 բնական և մարդու կողմից ստեղծված հուշարձաններ: Դրանց թվում են նաև Ճապոնիայի Նագասակի քաղաքում գտնվող գաղտնի քրիստոնեական եկեղեցիները, որոնք կառուցվել են այն ժամանակաշրջանում, երբ Ճապոնիայում այդ կրոնը արգելված էր: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
UNESCO-ն իր հովանու տակ է առել նաև Հարավային Կորեայի բուդայական լեռնային մենաստանները (Սանսա):
Բացի ճարտարապետական հուշարձաններից, UNESCO-ի կողմից պաշտպանվողի կարգավիճակի է տրվել նաև մի շարք բնական լանդշաֆթների: Դրանց մեջ են Ֆրանսիայի տարածքում գտնվող Շեն-դե-Դոմի 80 հանգած հրաբուխները, որոնք ակտիվության նշաններ չեն արտահայտում արդեն 8 հազար տարի, ինչպես նաև Ասիա աշխարհամասի ամենամեծ Էլ-Հասա անունը կրող օազիսը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում և ունի 120 քառակուսի կիլոմետր մակերես: