Մանչեսթեր Արենայում տեղի է ունեցել երկու հզոր պայթյուն05.23.2017
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի ստադիոնում պայթյուն է եղել: Այդ մասին «dailymail.co.uk»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Վթարային ծառայությունները երեկոյան շտապել են Մանչեսթեր-արենա, երկու պայթյունների մասին տեղեկատվություն ստանալուց հետո:
Դա տեղի է ունեցել Արիան Գրանդեի համերգից հետո:
Տեղեկացվում է, որ համերգին ներկա գտնված ոմն Էվի Բրյուսթեր պատմել է, որ «Արիան Գրանդեն նոր էր ավարտել իր վերջին երգը և հեռացել էր բեմից, երբ տեղի ունեցավ հսկայական պայթյուն: Հանկարծ բոլորը սկսեցին բղավել և վազել դեպի ելք: Մենք լսում էինք ոստիկանության և շտապ օգնության ազդանշաններ: Դա սարսափելի էր: Միանգամից դուրս գալու փորձ կատարող մարդիկ հազարավոր էին: Նրանք բոլորը բղավում և լաց էին լինում: Ծխի և այրվածի հոտ էր տարածված»:
Մեծ Մանչեսթերի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ոստիկանությունը արձագանքել է Մանչեսթեր Արենայի դեպքին» և խնդրել բոլորին, որ հեռու մնան այդ շրջանից:
Ավելացնենք, որ կան լուրեր, որ պայթյունի հետևանքով զոհվել է 20 մարդ, իսկ հարյուրավորներ էլ վիրավորվել են:
Տարածվել են նաև առաջին լուսանկարները և տեսագրությունները դեպքի վայրից: