Ըստ Յու․ Ռազիկովի Ա․ Խաչատրյանը եղել է ներամփոփված և փակ մարդ08.15.2019
Անցած շաբաթ Ռուսաստանի Վիբորգ քաղաքում կայացած «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում ներկայացվել է ռեժիսոր Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պար» կինոնկարը, որը անդրադառնում է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքին և ստեղծագործությանը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։
«Ձևականորեն նա խորհրդային մարդ էր, ամբողջովին ներհյուսված իշխանության կառուցվածքում։ Նա, ի դեպ, զբաղեցրել է բազմաթիվ հասարակական պաշտոններ։ Մենք հաշվել ենք դրանց թիվը, որը մոտ 14֊ն է․․․»,֊ ասել է Ռազիկովը, սակայն ավելացրել, որ, այնուամենայնիվ, կոմպոզիտորը եղել է շատ ներամփոփված և փակ մարդ։
Ռեժիսորը նաև նշել է, որ , թեև Խաչատրյանը եղել է ոչ որպես ազգային տիտղոսավորված ներկայացուցիչ, բայց և այնպես, ԽՍՀՄ֊ում ներքուստ իրեն զգացել է «ոչ յուրային»։ Իսկ բոլոր խորհրդային ղեկավարների վերաբերյալ նրա ներբողները «դիմախաղայինի» ոլորտից են, որոնք երաժշտին օգնել են զբաղվելու սիրած գործով։
«Դա եղել է յուրահատուկ իմաստությունը այն մարդու, որի ժողովուրդը դարասկզբին (20֊րդ դարի սկզբին֊խմբ․) անցել է Արևմտյան Հայաստանի հայրենի հողերից արյունոտ աքսոր ու գաղթ»,֊ ընդգծել է Ռազիկովը։
Ռեժիսորը համոզված է, որ լինելով խորհրդային մշակութային գործիչ, Արամ Խաչատրյանը ողջ կյանքում «խորասուզված է եղել հայկական մշակութային ենթաշերտերի մեջ, ներծծված է եղել դրանցով և նույնիսկ Խորհրդային Հայաստանի հիմնը , որը գրվել է 1944֊թ֊ին, հիմնված է հայկական հոգևոր երգարվեստի՝ շարականների վրա։