Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սյուրռեալիզմը ըստ 50 կին արվեստագետների

07.25.2023

Ֆրանսիայի մայրաքաղաքում ամառային մշակութային իրադարձություններից մեկը օրերս Մոնմարտրի թանգարանում բացված «Սյուրռեալիզմ ըստ կնոջ» վերտառությամբ ցուցահանդեսն է, որի կազմակերպիչներն արվեստասերներին առաջարկում են կենտրոնանալ սյուրռեալիզմի մեջ կնոջ դերակատարության վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «rfi.fr»֊ին։

Ցուցադրանքում տեղ են գտել աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 50 կին արվեստագետների ստեղծագործություններ։

Հեղինակների մեջ կան ինչպես հանրահայտ այնպիսի անուններ, ինչիսիք են գրող և լուսանկարիչ Կլոդ Կալոն, չեխ գեղանկարչուհի Թոյեն (Մարիա Չերմինովա), Ֆրանսիացի նկարչուհի Դորա Մաարը, որի հետհայաց ցուցահանդեսը կայացել է Պոմպիդու կենտրոնում (Մաարը հայտնի է նաև Պիկասոյի վրձնած իր շատ դիմանկարների միջոցով), ամերիկացի գեղարվեստական լուսանկարիչ, մոդել և զինվորական թղթակից ԼԻ Միլլերը, շվեյցարացի սյուրռեալիստուհի Մերեթ Օփփենհեյմը և այլք։

Այս հայտնիների կողքին կան նաև արվեստագետների լայն շրջանակներին դեռևս քիչ հայտնի անուններ՝ բրիտանացի գրող, դրամատուրգ, գեղանկարիչ և օկկուլիստ Իթելլ Կոլհունը, վիրաբույժ, հոգեբան և գեղանկարիչ Գրեյս Փելթորփը, բելգիացիներ Ջեյն Գրավերոլը, Սյուզան վան Դամմը և այլք։

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 10-ը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 191 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ