Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գտնվում է նախնական և մաքուր վիճակում, առանց մարդու թողած հետքերի

01.22.2018



Օրերս Մոսկվայում ամփոփվեցին Երկիր մոլորակի հարավային բևեռում աշխարհում առաջին անգամ անցկացված միջազգային բիենալեի արդյունքները: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

2017թ.-ի մարտին Անտարկտիկայում էին հավաքվել աշխարհի ամենատարբեր երկրներ ներկայացնող նկարիչներ, ճարտարապետներ, գիտնականներ, բանաստեղծներ, երաժիշտներ, փիլիսոփաներ: Նրանց բոլորին միավորել էր նավաստի, նկարիչ և փիլիսոփա Ալեքսանդր Պոնոմարյովի գաղափարը՝ լիովին կտրվել արտաքին աշխարհից, խորասուզվել սեփական ներաշխարհում և մտածել գեղեցիկի մասին:

Ամփոփման մասնակիցները հիշեցին, որ իրենք Հարավային բևեռ մեկնեցին « Ակադեմիկոս Վավիլով» ռուսական գիտահետազոտական նավով: Նպատակակետ տանող մեկնարկը սկսվեց արգենտինական Ուշուայա նավահնգստային քաղաքից, որը գտնվում է Հրո երկիր կղզում:

«Մենք շարժվեցինք դեպի մի վայր, որտեղ ոչինչ չկա, բացի ապագայի, գեղեցիկի, մաքուրի, չախտոտված տարածության մասին երազանքից »,- նշել է մասնակիցներից մեկը:

4000 կմ հետո բիենալեի մասնակիցները տարբեր հատվածներում 12 անգամ ափ իջան Անտարկտիկական թերակղզու ափերին, որոնց ժամանակ կազմակերպվում էին պերֆորմենսներ, լուսանկարչական ցուցահանդեսներ, երաժշտական փորձեր...

«Այնպիսի զգացում էր, որ այն բոլորովին այլ աշխարհի վարկած է: Մտորումները այնտեղ մշտական քեզ հետ են, իսկ երազանքներդ կետերի ու սառուցների մասին են... Այնտեղ այնքան շատ իրական հուշումներ կային... »,- նշել է փիլիսոփա և գրող Ալեքսանդր Սեկացկին:

Բիենալեի մասնակից, լրագրող և տիեզերական ճարտարապետ Բարբարա Իմհոֆը այս արշավը համեմատել է տիեզերք թռչելու հետ: «Անտարկտիկայում պայմանները ծայրահեղ են, մոտենում են բաց տիեզերքի պայմաններին: Այնտեղ կարելի է զգալ այն, ինչ զգում են տիեզերագնացները, երբ աշխատում են ուղեծիրում»,- նշել է Իմհոֆը:

Բիենալեի ավարտից հետո, բոլոր արթ օբյեկտները ապամոնտաժվել են և մարդու այնտեղ լինելը հաստատող բոլոր հետքերը մաքրվել, հավաքվելև հարդարվել: Այնպես որ, Անտարկտիկան այս անսովոր միջազգային բիենալեից հետո կրկին գտնվում է իր նախնական և մաքուր վիճակում, առանց մարդու թողած հետքերի:
    Դիտվել է 846 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ