Անիմացիայի ոլորտում խոշորագույն մանկական փառատոնը07.18.2014
2015թ.-ի անիմացիայի խոշորագույն մանկական փառատոնը կկայանա Ղրիմի թերակղզում, Սև ծովի ափին գտնվող «Արտեկ» ճամբարում: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռուսաստանում մանկական անիմացիոն կինոյի փառատոն կազմակերպվում և անցկացվում է Սուզդալում, կան նաև մի շարք այլ մանկական ստուգատեսեր, սակայն «չկա որևէ մասշտաբային միջոցառում, որն ունենար դաշնայինի կարգավիճակ», ասել է Ռուսաստանի անիմացիոն կինոյի ասսոցիացիայի նախգահ Իլյա Պոպովը, ով էլ համապատասխան համաձայնագիր է ստորագրել «Արտեկ»-ի ղեկավարների հետ:
Պոպովը նաև ասել է, որ առաջիկա մեկ տարում «Արտեկում» կստեղծվի մանկական անիմացիայի ստուդիա, որտեղ կդասավանդեն հայրենական մուլտիպլիկացիայի հայտնի դեմքերը:
«Արտեկ» մանկական ճամբարը բացվել է 90 տարի առաջ՝ 1924թ.-ին, Գուրզուֆ բնակավայրի մոտ: Մեկ հերթափոխում այստեղ հանգստանում է 3,6 հազար երեխա: Տարեկան կտրվածքով, այս ճամբարում հանգստացողների թիվը մոտ 30 հազար է: