Հիմնադրամ դեբյուտային ֆիլմ նկարահանելու համար05.05.2021
Ռուսական «Լենֆիլմ» կինոստուդիան հանդես է եկել դեբյուտային ֆիլմերի օժանդակության հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»֊ը։
Կինոստուդիայի գլխավոր տնօրեն Ֆեդոր Շչերբակովը հույս է հայտնել, որ արդեն 2021թ․֊ին, արդեն, այդպիսի օժանդակության համար առաջին միջոցները կտրամադրվեն դեբյուտով հանդես եկող կինոնկարահանողներին։
Հայտնի ռեժիսոր և դերասան Ֆեդոր Բոնդարչուկը, որը նաև «Լենֆիլմ» կինոստուդիայի տնօրենների խորհրդի նախագահն է, նշել է, որ երիտասարդ կինեմատոգրաֆիստներին որպես օժանդակություն կուղղվեն նաև որոշ միջոցներ «Ոսկե ֆոնդում» ընդգրկված ֆիլմերի ցուցադրության ընթացքում հավաքված ֆինանսական միջոցներից։ Բացի այդ, այս նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ որոշակի աջակցություններ կստացվեն նաև Սանկտ֊Պետերբուրգի քաղաքային իշխանություններից, համացանցի զարգացման ինստիտուտից։ Բոնդարչուկը հաշվարկել է, որ հիմնադրամի հաշվին տարեկան կստացվի մոտ 250 մլն ռուբլի։ Նա նաև հույս է հայտնել, որ այս հիմնադրամի առաջին շահառուները կդառնան նշանավոր ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցի շրջանավարտները։
Հիմնադրամը կօժանդակի այն ֆիլմերի արտադրությանը, որոնք կունենան վարձույթի ներուժ ինչպես կինոթատրոններում, այնպես էլ միջազգային փառատոներում ներկայացվելու համար։