Հաղթողները իրենց «Օսկար»-ը կստանան գովազդային ընդմիջման ժամանակ08.13.2018
Ամերիկյան կինոակադեմիան «Օսկար» մրեցանակաբաշխության հեղինակությունը հանդիսատեսների շրջանում բարձրացնելու նպատակով կատարել է մի շարք նորամուծություններ: Այդ մասին «.vanityfair.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այսուհետ հայտնի մրցանակաբաշխությունը կառաջադրի նաև «Մասսայական կինոյում ունեցած ներդրման համար» անվանակարգը:
Ըստ լրատվամիջոցների սա կինոակադեմիայի համար հսկայական քայլ է և «նշան է այն բանի, որ էլիտար հաստատությունը կրկին փորձում է գտնել ավելի շատ միջոցներ պարգևատրելու այն ֆիլմերին, որոնք սովորաբար նկատում է հանդիսատեսը»:
Ըստ այս նորամուծության հեղինակների նոր անվանակարգը հնարավորություն կտա «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը դիտել ցանկացողների թիվը զգալիորեն ավելացնել:
Ասենք, որ ABC հեռուստալիքով, որը հանդիսանում է «Օսկար»-ի միակ պաշտոնական հեռարձակողը, 2018թ.-ի մրցանակաբաշխությունը դիտել է 6,4 մլն-ով պակաս հանդիսատես, քան 2017թ.-ին:
Մրցույթի կազմակերպիչները հանդիսատեսների համակրանքը շահելու միտումով որոշել են նաև կրճատել մրցանակաբաշխության արարողության տևողությունը(; Այն այսուհետ կշարունակվի ոչ ավելի քան 3 ժամ:
Բացի այդ, առավել քիչ գրավիչ անվանակարգերում հաղթողներն այսուհետ «Օսկարով» կպարգևատրվեն, ոչ թե ուղիղ հեռարձակման եթերում, այլ դրա ընթացքում հայտարարվոծ գովազդային ընդմիջման ժամանակ: