Պաշտոնական օրհներգ ունեցող առաջին թանգարանը10.31.2018
Ռուսաստանի խոշորագույն մշակութային հաստատություններից մեկը՝ Պետական էրմիտաժը այսուհետ կունենա իր պաշտոնական օրհներգը: Այդ մասին պարզ է դարձել այն բանից հետո, երբ այս հատատության գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին նախօրեին՝ հոկտեմբերի 30-ին, համաձայնագիր է ստորսգրել պաշտոնական խորհրդանշանի վերածվելու համար ընտրված ստեղծագործության հեղինակ Ալեքսանդր Գորոդնիցկու հետ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Օրհներգի համար ընտրվել է կոմպոզիտորի «Ատլանտներ» երգը:
Թանգարանի ներկայացուցիչները ասել են, որ իրենց ղեկավար Պիոտրովսկին սա համարել է պատմական իրադարձություն:
«Աշխարհում ոչ մի թանգարան իր մասին որևէ երգ չունի, առավել ևս օրհներգ»,- ասել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը:
Այսուհետ «Ատլանտներ» երգով կբացվի թանգարանում տեղի ունեցող յուրաքանչյուր արարողություն: Այն որպես Էրմիտաժի պաշտոնական օրհներգ առաջին անգամ կհնչի 2018թ.-ի դեկտեմբերի սկզբներին, երբ տեղի կունենան այս հաստատությանը նվիրված հերթական հանդիսությունները:
Գորոդնեցկին իր երգն սկսում է հետևյալ տողերով. « Երբ սրտումդ ծանրություն, իսկ կրծքիդ մեջ ցուրտ ես զգում, լուսաբացին դու Էրմիտաժի աստիճաններին մոտեցիր...»:Կոմպոզիտորը այս երգը ստեղծել է 55 տարի առաջ՝ 1963թ.-ին:
Ատլանտները, որոնց մասին խոսվում է երգում, մոխրագույն գրանիտե հսկայական քանդակներ են, որոնք այսօր զարդարում են 19-րդ դարում առաջին անգամ Ռուսաստանում հատուկ որպես գեղարվեստի թանգարան կառուցված Նոր Էրմիտաժի շենքի նախամուտքը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:
Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;
Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com